Կասիլյաս. «Թուրինում պարտավոր ենք ավելի վստահ հաղթանակ տոնել»
24/10/2013 19:10

Կասիլյաս. «Թուրինում պարտավոր ենք ավելի վստահ հաղթանակ տոնել»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը գոհ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենթուսի» նկատմամբ տոնած հաղթանակով, սակայն հուսով է, որ Թուրինում կայանալիք պատասխան խաղում իր թիմն առավել արդյունավետ կգործի: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Ռեալը» հաղթեց առաջին մրցավեճում, ինչը շատ կարևոր էր: Դրա հետ մեկտեղ` հասկանում եմ, թե ինչու են դժգոհ երկրպագուները, քանզի մենք այնքան էլ վստահ հանդես չեկանք: «Յուվենթուսը» հիանալի էր գործում և, հնարավոր է, արժանի չէր պարտության: Հիմա Թուրինում կայանալիք պատասխան խաղում պարտավոր ենք առավել վստահ հաղթանակ տոնել, որպեսզի դադարեն մեր հասցեին հնչող քննադատությունները:

«Ռեալը» չպետք է խնայի ուժերն անգամ «Էլ Կլասիկոյից» առաջ: Մեր ակումբի կարգավիճակը դա թույլ չի տալիս»,- նշել է Կասիլյասը:
 

Կասիլյաս. «Թուրինում պարտավոր ենք ավելի վստահ հաղթանակ տոնել»