.jpg)
Մավր Մկրտչյան. Ռաբիս չեմ կատարի, քանի որ դա հակասում է իմ սկզբունքներին
Նոյեմբերի 9-ին ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի անվան Մեծ համերգասրահում կկայանա ժողովորդական երգիչ Մավր Մկրտչյանի մենահամերգը` ժամանակակից և ժողովրդական գործքիների նվագակցությամբ:

Մավրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա իր առաջին մենահամերգն է, այդ պատճառով էլ որոշ մտավախություններ ունի:
«Մտավախություններ, իհարկե, կան, սակայն կա նաև վստահություն իմ արած գործի նկատմամբ: Ես զգացի, որ հասունացել է մենահամերգ ունենալու պահը: Կատարելու եմ 20 երգ` շարականներից սկսած` մինչև մեր ժամանակակից, քաղաքային ֆոլկլորը: Ես ունեմ իմ հանդիսատեսը, բայց քանի որ սա իմ առաջին մենահամերգն է, այդ առումով կա որոշակի անհանգստություն»,- ասաց նա:
Մավրի խոսքով` այս մենահամերգի նպատակը ազգային ժողովրդական երաժշտության մատուցումն է՝ իր ձևով:
«Ազգային երաժշտությունը պետք է ճիշտ մատուցել և այդ դեպքում երիտասարդների շրջանում ևս այն լայն տարածում կգտնի»,- ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս է վերաբերում ռաբիս երաժշտությանը, երգիչը պատասխանեց՝ նորմալ, եթե դրանում չկան «արաբաթուրքական տարրեր», իսկ ինքը երբեք չի կատարի նման երաժշտություն, քանի որ դա հակասում է իր սկզբունքներին: