Կասպրշիկն այցելել է Արցախի ԱԳՆ. Խոսվել է ԵԱՀԿ ընդհատված դիտարկման մասին
24/10/2013 19:19

Կասպրշիկն այցելել է Արցախի ԱԳՆ. Խոսվել է ԵԱՀԿ ընդհատված դիտարկման մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին շփման գծի Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության պատճառով դիտարկումն ընդհատվել էր։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: 

Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը և նման միջադեպերի կրկնության կանխման կարևորությունը։  

Կասպրշիկն այցելել է Արցախի ԱԳՆ. Խոսվել է ԵԱՀԿ ընդհատված դիտարկման մասին