«Օրենքով գող» Նիկա Գագրինսկին ազատ է արձակվել և տեղափոխվել հիվանդանոց
24/10/2013 19:45

«Օրենքով գող» Նիկա Գագրինսկին ազատ է արձակվել և տեղափոխվել հիվանդանոց

Արխանգելսկի մարզի կալանավայրերից մեկից ազատ է արձակվել 32-ամյա «օրենքով գող» Նիկո Դգեբուաձեն, ով քրեական աշխարհում հայտնի է Նիկա Գագրինսկի մականունով:

Նա դատապարտվել էր Մոսկվայի Նիկուլինյան դատարանի կողմից թմրամիջոցների պահպանման համար:

Նիկան բանտից դուրս գալուց հետո թմրամիջոց է ներարկել և չհաշվարկելով չափաբաժինը` հայտնվել հիվանդանոցում:

Այս պահի դրությամբ «օրենքով գողի» կյանքին ոչինչ չի սպառնում:

Նշենք, որ Մոսկվայում իրավապահները այս տարվա ապրիլին ձերբակալել էին Նիկա Գագրինսկուն` «Պեստա» ռեստորանից դուրս գալու պահին:

Իրավապահները Գագրինսկու մոտ հայտնաբերել են 20 գրամ հաշիշ:

Նիկան փնտրվում է նաև Աբխազիայի ոստիկանության կողմից` անօրինական զենք կրելու համար:

Իրավապահների տեղեկություններով՝ ձերբակալվածը վերահսկում է Մոսկվայում գրպանահատների և մեքենաներից գողություն իրականացնողների մի քանի խմբավորում:

2002 թ.-ին Գագրինսկին հերոին պահելու համար ազատազրկման էր և պատիժը կրել «Մատրոսկայա Տիշինա» բանտում:

Գագրինսկուն գող կարգելուն օգնել է անձամբ Դեդ Հասանը, ով ցանկացել է աբխազական «օրենքով գողերի» շրջանում ունենալ իրեն հավատարիմ մարդը:

«Օրենքով գող» Նիկա Գագրինսկին ազատ է արձակվել և տեղափոխվել հիվանդանոց