.jpg)
Օմսկում հարբած վարորդը մեքենայով մխրճվել է սուպերմարկետի մեջ (Տեսանյութ)
ՌԴ-ի Օմսկ քաղաքում «Ժիգուլի» մակնիշի մեքենայի 28-ամյա հարբած վարորդը մեծ արագությամբ ընթանալով մխրճվել է սուպերմարկետի մեջ:
Lifenews.ru-ի փոխանցմամբ` սուպերմարկետում մեքենան հարվածել է 43-ամյա այցելուներից մեկին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են խանութից դուրս գալիս 2 տղամարդ և այդ պահին «Ժիգուլին» մխրճվում է առևտրային կենտրոնի մեջ` հարվածելով նրանցից մեկին:
Մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ տուժած այցելուն հոսպիտալացվելուց հրաժարվել է: