.jpg)
Պելլեգրինի. «Մենք կարևոր քայլ կատարեցինք»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին մեկնաբանել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակը:
«Ես ուրախ եմ, որովհետև շատ ծանր խաղ ստացվեց: Արդեն ասել եմ, որ նման խաղադաշտում խաղալը ծանր է, ուստի Մոսկվայում վաստակած 3 միավորը շատ բան է նշանակում խմբում մեր ապագայի համար: ԲԿՄԱ-ն գոլ խփեց առաջին իսկ դրվագում, երբ հասավ մեր տուգանային հրապարակին, ուստի ես հուզվեցի: Բարեբախտաբար, Ագուերոն ակնթարթորեն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը,- Պելլեգրինիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Սիլվան ու Ագուերոն բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են: Յուրաքանչյուր խաղում նրանք ցուցադրում են, թե ինչպես են կարողանում ֆուտբոլ խաղալ: Ագուերոն շատ կարևոր խաղացող է թիմի համար, բայց բոլորն էլ ինտենսիվ խաղացին, այն էլ` ծանր դաշտում: Մենք կարևոր քայլ կատարեցինք, սակայն սա դեռ վերջին խաղը չէ: Հիմա պետք է երկու հաղթանակ տոնենք սեփական խաղադաշտում: Դեռ հաջորդ փուլ չենք մտել, բայց այդ ճանապարհին կարևոր քայլ կատարեցինք»: