.jpg)
Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում կփոխարինի Մհեր Շահգելդյանը
ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կփոխարինի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Մեր խմբակցությունը սպասել է մի ամբողջ տարի և հիմա տեղի ունեցավ այդ ռոտացիան, Մհեր Շահգելդյանը ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում կներկայացնի մեր խմբակցությունը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Երբ ձևավորվեց ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակությունը, հիշեցրեց Բիշարյանը, իրենք ՕԵԿ խմբակցությունից ներկայացրել էին Մհեր Շահգելդյանի թեկնածությունը, սակայն այդ ժամանակ որոշում կայացվեց, որ պատվիրակության կազմը մեկ տարի անց պետք է ռոտացիոն սկզբունքով փոփոխվի: