Պույոլ. «Անհամբերությամբ սպասում եմ «Էլ Կլասիկոյին»
24/10/2013 20:15

Պույոլ. «Անհամբերությամբ սպասում եմ «Էլ Կլասիկոյին»

«Բարսելոնի» ավագ Կառլես Պույոլը «Marca»-ին տված հարցազրույցում պատմել է իր առջողջական վիճակի մասին:

«Բոլոր դժվարությունները մնացել են անցյալում: Ես 7 դժվարին ամիսներ եմ անցկացրել, բայց հիմա ծունկս լավ վիճակում է: «Օսասունայի» հետ հանդիպման ժամանակ խնդիրներ չեղան: Հաջորդ օրը կայացած մարզման ժամանակ ևս ես ինձ սպասվածից լավ էի զգում:

Շնորհակալ եմ երկրպագուներից, թիմակիցներիցս և մարզչական շտաբից` նման աջակցության համար:

Խաղաոճս չի փոխվել, իսկ վնասվածքը չի կարող նման փոփոխության պատճառ հանդիսանալ: Անհամբերությամբ սպասում եմ «Էլ Կլասիկոյին» և հուսով եմ, որ սկզբունքային մրցավեճում կկարողանանք հաղթանակ տոնել»,- նշել է Պույոլը:
 

Պույոլ. «Անհամբերությամբ սպասում եմ «Էլ Կլասիկոյին»