Սյունիքում մեքենան ընկել է ձորը. 4 մարդ հիվանդանոցում է
24/10/2013 19:01

Սյունիքում մեքենան ընկել է ձորը. 4 մարդ հիվանդանոցում է

Այսօր՝ ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1976 թ. ծնված Մ. Մ.-ը, 1965 թ. ծնված Գ. Գ.-ը, 2003 թ. ծնված Մ. Ա.-ը և 2002 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Սյունիքում մեքենան ընկել է ձորը. 4 մարդ հիվանդանոցում է