Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարին
24/10/2013 14:48

Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին: Կողմերը քննարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործակցության ընթացքը և հեռանկարները: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Այդ համատեքստում, երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագորածակցությունը` դրա համար գտնելով նոր ձևեր և ուղիներ: Զրուցակիցները կարևորել են մշտական հաղորդակցության ապահովումը:
Հադիպման վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է Հայաստան: 

Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարին