3 զոհ, 4 վիրավոր. Խոշոր ավտովթար՝ Ապարանի ճանապարհին
25/10/2013 10:46

3 զոհ, 4 վիրավոր. Խոշոր ավտովթար՝ Ապարանի ճանապարհին

Հոկտեմբերի 24-ին` ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար, «ՎԱԶ-2107» մակնիշի և «ՎԱԶ-2121» մակնիշի պետհամարանիշերով ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1969 թ. ծնված Ռ. Հ.-ը և 1991 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել են, իսկ Ա. Գ.-ը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Ռ. Հ.-ի դին և վարորդ՝ 1985 փ. ծնված Ա. Գ.-ին: Ա. Գ.-ը և ուղևորուհի՝ 1990 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ուղևորներ` 2012 թ. ծնված Ն. Գ.-ը և 2009 թ. ծնված Մ. Գ.-ը հոսպիտալացվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:  

3 զոհ, 4 վիրավոր. Խոշոր ավտովթար՝ Ապարանի ճանապարհին