.jpg)
25/10/2013 20:37
Միշա Ալոյանը` եզրափակչում
Ղազախստանում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնության 52 կգ քաշային կարգում շարունակում է փայլուն ելույթներ ունենալ Միշա Ալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը:
Կիսաեզրափակչում Ալոյանը 2:1 հաշվով առավելության է հասել Թայլանդի ներկայացուցիչ Բուդտիի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Յասուրբեկ Լատիպովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: