Անչելոտտի. «Ժամանակն է, որ Ռոնալդուն շրջանցի Մեսսիին ու Ռիբերիին»
25/10/2013 19:42

Անչելոտտի. «Ժամանակն է, որ Ռոնալդուն շրջանցի Մեսսիին ու Ռիբերիին»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում պետք է հաղթի իր թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Եկել է ժամանակը, երբ Ռոնալդուն պետք է շրջանցի Մեսսիին ու Ռիբերիին և ստանա «Ոսկե գնդակը»: Ռոնալդուն իսկական պրոֆեսիոնալ է թե խաղադաշտում, թե նրա սահմաններից դուրս: Նա միայն ֆուտբոլիստ չէ, ով գոլեր է խփում: Քրիշտիանուն մեծ ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր մանրուքին և մեծ ազդեցություն ունի ամբողջ թիմի վրա»,- նշել է Անչելոտտին:
 

Անչելոտտի. «Ժամանակն է, որ Ռոնալդուն շրջանցի Մեսսիին ու Ռիբերիին»