Հայաստանի հավաքականները պատրաստվում են
25/10/2013 12:22

Հայաստանի հավաքականները պատրաստվում են

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները մարզիչներ Արշակ Պետրոսյանի և Արթուր Չիբուխչյանի գլխավորությամբ Ծաղկաձորում պատրաստվում են նոյեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկելիք Եվրոպայի թիմային առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տղամարդկանց թիմը մրցաշարի ավարտից մի քանի օր անց կմասնակցի նաև Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը:

Հայաստանի հավաքականները պատրաստվում են