Ընկճախտը հաղթահարելու համար շատ քայլեք
25/10/2013 19:49

Ընկճախտը հաղթահարելու համար շատ քայլեք

Սթիրլինգի (Շոտլանդիա) համալսարանի գիտնականները հայտարարել են, որ քայլելը կարող է օգնել ընկճախտի դեմ պայքարում:

Նրանք ուսումնասիրել են նյարդային խանգարումներին նվիրված ութ հետազոտությունների արդյունքներ: Պարզվել է, որ քայլելը ընկճախտի թեթև տեսակների դեմ համալիր բուժման արդյունավետ բաղկացուցիչներից մեկն է հանդիսանում: Սակայն քայլելու թերապևտիկ ազդեցության հստակ մեխանիզմը դեռ հայտնի չէ:

Ուսումնասիրության հեղինակներից մեկի կարծիքով` քայլելը, հանդիսանալով ֆիզիկական մարզումների մաս, դրական է անդրադառնում գլխուղեղի աշխատանքի վրա: Այն հեռու է վանում վատ մտքերը և խթանում է էնդորֆինների` «երջանկության հորմոնների» արտադրությունը: 

Ընկճախտը հաղթահարելու համար շատ քայլեք