Նախարար. Առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա
25/10/2013 19:28

Նախարար. Առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա

Հաջորդ տարի զգալիորեն կբարձրանան առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը: Այս մասին Կոտայքի մարզի Վերին Պտղնիում և Ակունքում նոր ամբուլատորիաների բացման ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Կոտայքի մարզի Ակունք, Վերին Պտղնի և Ներքին Պտղնի համայնքների ավելի քան 4700 բնակիչներն այսուհետև առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան նորակառույց կենտրոններում:

Շնորհավորելով համայանքների բնակիչներին` նախարար Դերենիկ Դումանյանը մաղթել է, որպեսզի կենտրոնների բացումը նպաստի ծնունդների աճին, հիվանդացության նվազմանը և մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը:

«Առաջիկայում հանրապետությունում սկրինինգային մեծ ծրագիր ենք սկսելու, որի շրջանակներում մեր ամբուլատորիաները լրացուցիչ սարքավորումներ կստանան, կընդլայնվեն հետազոտությունների ծավալները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ամբուլատորիաները թե՛ արտաքին հարդարմամբ, թե՛ ներքին հագեցվածությամբապահովում են որակյալ ծառայություններ մատուցելուանհրաժեշտ բոլոր պայմանները:
 

Նախարար. Առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա