ԵՄ երկրների գագաթաժողովն անդրադարձել է Արևելյան գործընկերությանը
25/10/2013 20:31

ԵՄ երկրների գագաթաժողովն անդրադարձել է Արևելյան գործընկերությանը

Եվրամիության երկրների ղեկավարների հոկտեմբերի 24-25-ին Բրյուսելում անցկացված գագաթաժողովում ընդունվել է փաստթուղթ, որում անդրադարձ է կատարվում նաև Արևելյան գործընկերությանը։

Նշվում է, ոև ԵՄ-ն անհամբեր սպասում է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ Այն ընդգծում է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ Եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության, բարգավաճման և կայունության ընդհանուր տարածք ստեղծելու համար։

Եվրոպական խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի հետ՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ՝ պայմանով, որ շոշափելի առաջընթաց պետք է կատարվի 2012թ․-ի դեկտեմբերի 10-ի Խորհրդի եզրակացությունների ուղղությամբ։

Հաստատում է նաև Եվրոպական միության պատրաստակամությունը՝ Վիլնյուսում նախաստորագրել այս համաձայնագրերը Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի հետ՝ նպատակ ունենալով այս երկրների հետ վերջնականացնել համաձայնագրերը 2014թ․-ի աշնանը։
 

ԵՄ երկրների գագաթաժողովն անդրադարձել է Արևելյան գործընկերությանը