Ֆաբրեգաս. «Արսենալն» իմ սրտի մի մասնիկն է»
25/10/2013 20:24

Ֆաբրեգաս. «Արսենալն» իմ սրտի մի մասնիկն է»

«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ակնարկել է, որ կարող է վերադառնալ Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Արսենալն» իմ սրտի մի մասնիկն է և այդպես կլինի միշտ: Ինձ համար կարևոր էր առանց սկանդալների հեռանալը: Կարծում եմ, երկրպագուները հասկացան իմ որոշման պատճառը: Չգիտեմ, կունենա՞մ արդյոք «Արսենալ» վերադառնալու և այնտեղ հանդես գալու հնարավորություն, սակայն մարզական կարիերայիս ավարտից հետո հնարավոր է աշխատեմ այդ ակումբում:

«Արսենալն» իմ ընտանիքն է: Վստահ եմ, նրանք ինձ համար որևէ պաշտոն կգտնեն` թեկուզ մարզչական շտաբում: Լոնդոնյան թիմի դռները միշտ բաց են ինձ համար»,- նշել է Ֆաբրեգասը:
 

Ֆաբրեգաս. «Արսենալն» իմ սրտի մի մասնիկն է»