Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների դատախազն ազատվել է պաշտոնից
25/10/2013 17:59

Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների դատախազն ազատվել է պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով` Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Էդուարդ Անդրիկյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հմայակ Զաքոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն: Այս մասին հայտնում են դատախազության լրատվական ծառայությունից:

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից։ 

Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների դատախազն ազատվել է պաշտոնից