Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը պայմանավորվել են
25/10/2013 12:00

Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը պայմանավորվել են

«Ռուբիկ Հակոբյանի հրաժարականը կապ չուներ իմ գործունեության հետ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ, խոսելով իրենց կուսակցությունում տեղի ունեցող գործընթացների մասին, այս մասին հայտարարաեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավաստիացնելով, որ ոչ մի տարօրինակ բան էլ չի կատարվում իրենց կուսակցությունում:

Շարունակելով խոսքը՝ Զ. Փոստնաջյանն ասաց, որ իրենց կուսակցությունում կա բազմակարծություն, որը գնահատելի է:
«Ռուբիկ Հակոբյանն իմ ավագ ընկերն է, մենք իր հետ ունենք պայմանավորվածություն, որ նա ամեն կերպ աջակցելու է ինձ, որ ես, որպես խմբակցության ղեկավար, ծավալեմ իմ գործունեությունը»,- եզրափակեց խոսքը Փոստանջյանը:

Նախորդող հրապարակում՝ Զ. Փոստանջյան. Պարոն Հակոբյանի որոշումն անսպասելի էր

 

Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը պայմանավորվել են