Սոս Ջանիբեկյանն արդեն լավ է. «Ծաղկակաղամբից և սնկից զգույշ եղեք»
25/10/2013 21:00

Սոս Ջանիբեկյանն արդեն լավ է. «Ծաղկակաղամբից և սնկից զգույշ եղեք»

«Ժողովուրդ ջան, շատ զգացված եմ մտահոգության համար... ուղղակի անհատական այդքան չպատասխանեմ...Մոսկվայում թունավորվել էի, հիմա լավ եմ արդեն։ Ծաղկակաղամբից և սնկից զգույշ եղեք»,- նման գրառում է կատարել Facebook-յան էջում սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը:

«Ախր ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ... Ոնց կարող է շտապ օգնության մեքենայի պատգարակի վրա ստերիլ մի բան չգցեն, ու հիվանդի վրա էլ հետ տվածի հետքերով վերմակ գցեն, հաստատ հատուկ չի արված,  բայց շատ անհասկանալի է.... Այսինքն` եթե հիվանդ էլ չլինես,  մտար շտապ օգնության մեքենա,  միանգամից կհիվանդանաս էլի»,- գրել է դերասանը:

Նախորդող հրապարակում` Սոս Ջանիբեկյանը վատացել է. Սա հիվանդանոց ա, կաֆե չի, որ անձեռոցիկ տանք

 

Սոս Ջանիբեկյանն արդեն լավ է. «Ծաղկակաղամբից և սնկից զգույշ եղեք»