Օֆշոր. Փայլակ Հայրապետյանը նամակ է գրել վարչապետին. Հանդիպում եմ պահանջել
25/10/2013 18:55

Օֆշոր. Փայլակ Հայրապետյանը նամակ է գրել վարչապետին. Հանդիպում եմ պահանջել

Գործարար Փայլակ Հայրապետյանը երեկ նամակ է գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և հանդիպում պահանջել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փ. Հայրապետյանը:

«Ես լսել եմ ԱԺ-ում վարչապետի պատասխանը, որ նա առաջինն է շահագրգռված, որ այս պատմությունը բացահայտվի: Կիպրոս խումբ էին գործուղել, ինչո՞ւ չպարզեցին: Գրել եմ վարչապետին, որ ուզում եմ անձնական հանդիպում: Հոկտեմբերի 11-ին էլ նույն պահանջով նամակ եմ գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, սակայն պատասխան դեռևս չեմ ստացել: Գրել եմ դատախազին, որ ինքն է այս երկրին օրենքի պաշտպանը, թող պարզի` ի՞նչ է եղել իրականում և հանդիպում եմ պահանջել»,- ասաց նա:

Գործարարի խոսքով` ինքը Ա. Սուքիասյանին առաջին անգամ տեսել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նա նստած է եղել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի կողքին, ով էլ ասել է, որ «Աշոտը բան ունի մեզ ասելու»:

«Նա ասաց, որ ինքն էլ չի ճանաչում Ա. Սուքիասյանին, թեև իր կողքն էր նստած: Աշոտն էլ ասաց, որ հսկայական չափերով հանք ունի, որ դրա շնորհիվ բոլոր երկրներից կգան մեզ մոտ, հետո էլ խոստացավ նմուշ բերել և 20 օր հետո բերեց խոշոր ադամանդներ, որոնք բոլորին դուր եկան»,- ասաց նա:

Փ. Հայրապետյանի խոսքով` ինքը մի քանի ամիս առաջ է խոսել Աշոտ Սուքիասյանի հետ, և նա ասել է, որ իրեն էլ են խաբել, սակայն Փ. Հայրապետյանը հակված չէ հավատալու այս տեսակետին:

Փ. Հայրապետյանը նշեց, որ նախաքննությունը շարունակվում է, իրեն դեռ առերեսման չեն կանչել, խոսոտվանեց, որ այս ամենից արդեն հոգնել է, թեև չի պատրաստվում նահաջել:

Նախորդող հրապարակում` Փայլակ Հայրապետյանի 3 շինությունների սարքավորումները հանում են

Օֆշոր. Փայլակ Հայրապետյանը նամակ է գրել վարչապետին. Հանդիպում եմ պահանջել