«Օրենքով գող» Բաչուկա Փոթիյսկին դատապարտվել է 3 տարով (Տեսանյութ)
26/10/2013 17:20

«Օրենքով գող» Բաչուկա Փոթիյսկին դատապարտվել է 3 տարով (Տեսանյութ)

49-ամյա «օրենքով գող» Բաչուկի Պաչուլիայի` Բաչուկի Փոթիյսկիի դատապաշտպանները բողոքարկել են Դոմոդեդովոյի դատարանի հոկտեմբերի 15-ի որոշումը:

Դատարանը այդ օրը որոշում էր կայացրել «օրենքով գողին» առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների պահպանման համար դատապարտել 3 տարի 3 ամսով` խիտս ռեժիմի կալանավայրում պատիժը կրելու պայմանով:

Բազմաթիվ դատվածություններ ունեցող Բաչուկա Փոթիյսկին ձերբակալվել էր հունվարի 17-ին` Դոմոդեդովոյում քրեական հետախուզության աշխատակիցների կողմից:

Անձնական զննությամբ նրա մոտ հայտնաբերվել էր 4.86 գրամ հերոին տեսակի թմրամիջոց:

Հունվարի 11-ին Պաչուլիան ազատ էր արձակվել կալանավայրից, որտեղ 3 տարի պատիժ էր կրում թմրամիջոցների պահպանման համար:

Նրա նկատմամբ որոշում էր կայացվել ՌԴ-ից Վրաստան արտաքսելու վերաբերյալ, սակայն նրան հաջողվել էր խույս տալ իրավապահների ուշադրությունից և վերադառնալ Մոսկվա, որտեղ էլ նրան կրկին կալանավորում են:

 

«Օրենքով գող» Բաչուկա Փոթիյսկին դատապարտվել է 3 տարով (Տեսանյութ)