.jpg)
Բրազիլիայի կառավարություն որոշել է ուսումնասիրություն անցկացնել
Բրազիլիայի կառավարությունը մտադիր է պարզել, թե արդյոք ՖԻՖԱ-ի «Match Services» պաշտոնական գործակալությունը մասնակցում է այն գործընթացներին, որոնք աշխարհի 2014 թ. առաջնության ժամանակ կհանգեցնեն բնակարանների գների բարձրացմանը: Երկրի ղեկավարությունը վերջերս ստեղծել է հատուկ կոմիտե, որը պետք է բացահայտի, թե ինչու պետք է բարձրանան ավիատոմսերի ու բնակարանների գները:
Կոմիտեն առաջին հերթին պետք է պարզի, թե «Match Services»-ը որքան բնարականներ է վարձակալել աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներում, քանի որ 20 տոկոսի գերազանցումը տեղական շուկայում համարվում է օրենքի խախտում: Այս մասին գրում է «Washington Post»-ը: Գործակալությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի միջոցով բնակարաններ է առաջարկում նաև սովորական երկրպագուներին:
«Match Services»-ի ներկայացուցիչներն ասում են, որ իրենց գործակալությունը չի զբաղվում գների կարգավորմամբ, այլ միայն պատասխանատու է ՖԻՖԱ-ի պաշտոնյաների, թիմերի, պատվիրակների և պաշտոնատար այլ անձանց տեղավորմամբ: