Մխիթարյանը հերթական անգամ փայլեց. Շալկե 04-Բորուսիա՝ 1-3 (Տեսանյութ)
26/10/2013 19:40

Մխիթարյանը հերթական անգամ փայլեց. Շալկե 04-Բորուսիա՝ 1-3 (Տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ուժերը չափեց «Շալկեի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը` գերազանց կատարելով իր աշխատանքը: Մյունխենյան թիմն արտագնա խաղում կարողացավ հաղթանակ տոնել 3:1 հաշվով` վաստակելով հերթական 3 միավորը:

Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին: Այս կոմբինացիան սկսեց Հենրիխ Մխիթարյանը, եզրափակեց` Օբամեյանգը: 2-րդ գոլը ևս ծնվեց Հենրիխի անմիջական ջանքերով: 51-րդ րոպեին աջ եզրում տիրելով գնդակին` Մխիթարյանն առաջ շարժվեց և գտավ Շախինին, ով էլ կրկնապատկեց հաշիվը:

«Շալկեն» 62-րդ րոպեին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Մեյերը, սակայն փոխարինման մտած Բլաշիկովսկին, կրկին փոխանցում ստանալով Մխիթարյանից, հաշիվը դարձեց 3:1:

Հենց այս հաշվով էլ ավարտվեց հանդիպումը, և «Բորուսիան» վաստակած միավորների թիվը հասցրեց 25-ի` մրցաշարային աղյուսակում իրենից առաջ թողնելով միայն «Բավարիային», ով այսօր 3:2 հաշվով պարտության էր մատնել «Հերտային»: 

Մխիթարյանը հերթական անգամ փայլեց. Շալկե 04-Բորուսիա՝ 1-3 (Տեսանյութ)