Զինված բախում Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգում. 17 սահմանապահ է զոհվել
26/10/2013 19:09

Զինված բախում Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգում. 17 սահմանապահ է զոհվել

Իրանցի սահմանապահների և «Ջայշ-ուլ ադլ» զինված խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում 17 իրանցի սահմանապահ է զոհվել: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝  Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիսթան և Բալուչեսթան նահանգի Սարավան շրջանում սահանապահների և զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախման հետևանքով 17 սահմանապահ զոհվել, 5-ը՝ վիրավորվել, իսկ 4 հոգի՝ գերեվարվել է:

«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ««Ջայշ-ուլ ադլ» խմբավորումը, թեև պաշտոնապես դեռևս այդ տեղեկատվությունը չեն հաստատել:

Կազմակերպության Tweeter-ի էջում նշվում է, որ այն զինված պայքար է մղում հանուն Իրանի սուննիների պաշտպանության:

Նկատենք, որ Սիսթան և Բալուչեսթան նահանգը Իրանի ամենաընդարձակ նահանգն է, որտեղ ապրում են բալուչներ և ֆարսեր: Տեղի բնակչության մի մասը իսլամի սուննի, իսկ մի մասը՝ շիա ուղղության հետևորդ են: 

Զինված բախում Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգում. 17 սահմանապահ է զոհվել