Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մեկնել է Թեհրան
26/10/2013 18:57

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մեկնել է Թեհրան

Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ժամեր առաջ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մեկնել է Թեհրան:

Հաղորդագրության համաձայն՝  նախատեսվում է, որ Լախդար Բրահիմին այսօր երեկոյան հանդիպում կունենա Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Նշենք, որ նոյեմբերին տեղի կունենա սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովը: 

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին մեկնել է Թեհրան