«Mercedes Benz»-ը ցանկանում է վերադառնալ իրանական շուկա
26/10/2013 18:48

«Mercedes Benz»-ը ցանկանում է վերադառնալ իրանական շուկա

«Mercedes Benz»-ը ցանկանում է վերադառնալ իրանական շուկա:  Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկատվության՝ Իրանում «Mercedes Benz» ընկերության ներկայացուցիչ Ռեզա Հոսեյնին տեղեկացրել է, որ Իրանի ավտոմեքենաների արտադրության շուկան չափազանց գրավիչ է արտասահմանյան ավտոարտադրողների համար, ինչի պատճառով էլ հիշյալ ընկերությունները ձգտում են վերադառնալ Իրանի շուկա:

Հավելենք, որ վերջերս իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ իրանական շուկա է ցանկանում վերադառնալ նաև ֆրանսիական «Renault» ավտոարտադրող ընկերությունը:

Նշենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նոր իշխանությունների իրականացրած քաղաքականության արդյունքում երկրի գործարար միջավայրը բարելավվել է: Ավելի վաղ եվրոպական 8 խոշոր նավթային ընկերություններ էին պատրաստակամություն հայտնել վերադառնալ իրանական շուկա: 

«Mercedes Benz»-ը ցանկանում է վերադառնալ իրանական շուկա