Մոսկվայում հիշում են «Նորդ-Օսթի» ահաբեկչության զոհերին (Տեսանյութ)
26/10/2013 17:46

Մոսկվայում հիշում են «Նորդ-Օսթի» ահաբեկչության զոհերին (Տեսանյութ)

Ռուսաստանի մայրաքաղաքում հիշում են Դուբրովկայի վրա գտնվող Թատերական կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերին:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ 11 տարի առաջ «Նորդ-Օսթի» երաժշտական ներկայացման 1000 հանդիսատես և դերասան պատանդ էին վերցվել ահաբեկիչների կողմից:

Դուբրովկայում հավաքվել են զոհերի հարազատները, նախկին պատանդները, քաղաքական և հոգևոր դասի ներկայացուցիչներ և հարգել անմեղ զոհերի հիշատակը:

130 զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո, օդ են բարձրացել 130 սպիտակ փուչիկներ:

2002 թ.-ի հոկտեմբերի 23-ին ահաբեկիչների խումբը` Մովսար Բարաևի գլխավորությամբ պատանդ էր վերցրել «Նորդ-Օսթ» երաժշտական ներկայացման մասնակիցներին և հանդիսատեսին:

Կենտրոնի գրոհը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին` նախօրոք օդափոխիչ համակարգով դահլիճ էր ներթափանցվել քնեցնող գազ:

Քիմիական հարձակումը ապակողմնորոշել է ահաբեկիչներին, իսկ գործողության ժամանակ զոհվել էր 130 պատանդ:

Գրոհի ժամանակ զոհվել էր 5 պատանդ, իսկ 125-ը հետագայում մահացել էին հիվանդանոցում:

Մոսկվայում հիշում են «Նորդ-Օսթի» ահաբեկչության զոհերին (Տեսանյութ)