.jpg)
«Ռեալ»-«Յուվենթուս» հանդիպման մրցավարը որակազրկվել է
Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրի «Ռեալ»-«Յուվենթուս» հանդիպման գլխավոր մրցավար Մանուել Գրեֆեն որակազրկվել է և չի կարողանա սպասարկել եվրագավաթների հանդիպումներ: Այս մասին է տեղեկացնում է «Football Espana»-ն:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպման 48-րդ րոպեին գերմանացի մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել Ջորջո Կյելինիին, ում ձեռքը դիպել էր Քրիշտիանու Ռոնալդուի դեմքին:
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 40-ամյա մրցավարի աշխատանքը գնահատել է անբավարար: