.jpg)
2016 թ.-ին մարդիկ կկարողանան զբոսանքի մեկնել ստրատոսֆերա (Տեսանյութ)
ԱՄՆ-ում ավարտին է մոտենում տիեզերական զբոսաշրջության նախագծի մշակումը, որը թույլ կտա 2016 թ.-ին մարդկանց օդապարիկով տեղափոխել ստրատոսֆերա:
Segodnya.ua-ի փոխանցմամբ` հելիում տեսակի գազով լիցքավորված օդապարիկը, որին կամրացվի հերմետիկ գոնդոլան, կբարձանա 30 կմ բարձրության վրա 90 րոպեում:
2 ժամ օդապարիկում գտնվող 8 մարդ հնարավորություն կունենան դիտել Երկրագնդի տեսարանները, ինչից հետո 40 րոպեում վերադառնալ երկիր:
Մեկ թռիչքի արժեքը հավանաբար կարժենա 75.000 դոլար: