.jpg)
Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին տեղադրվել է Թեհրանի «Փարդիս» այգում
Թեհրանի «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնում տեղադրված աշխարհի տարբեր երկրների գիտնականների կիսանդրիների շարքում կա նաև հայազգի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի արձանը:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Մեհդի Սաֆարի Նիան:
Իրանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ «Փարդիս» այգում այն գիտնականների կիսանդրիներն են տեղադրվում, որոնք գիտության մեջ կարևոր նվաճում են ունեցել և իրենց գործունեությամբ ծառայել են մարդկությանը:
Հիշեցնենք, որ 2009 թ. նշվեց աշխարհահռչակ հայ գիտնականի 100-ամյա հոբելյանը: Այդ տարին UNESCO-ն հռչակել էր նաև աստղագիտության տարի: