.jpg)
Եղանակը փոփոխական է. Երևանում տեղումներ են սպասվում
Այսօր եղանակը կպայմանավորվի մնացորդային երևույթների ազդեցությամբ, հանրապետության ողջ տարածքում կդիտվի փոփոխական, արագ փոփոխվող եղանակ, կեսօրից հետո առավելապես հարավային շրջաններում հնարավոր են տեղումներ, լեռներում և նախալեռներում գիշերը` ձյան տեսքով: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ և մառախուղ:
ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային ավադողերով: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
Հոկտեմբերի 27-ին առավոտյան հնարավոր է դեռ ամպոտ եղանակ, հարավում սպասվում են տեղումներ: Այլ շրջաններում սպասվում է պարզ, առանց տեղումների եղանակ:
Երևանում կդիտվի մասամբ ամպոտ եղանակ, 26-ին երեկոյան և 27-ին առավոտյան հնարավոր է անձրև: Հնարավոր է քամի մինչև 12մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +17+19, երեկոյան +10+12 աստիճան տաքություն: