ՀԱԿԿ-ը  հրավիրված չէ ՀՀՇ համագումարին
26/10/2013 09:31

ՀԱԿԿ-ը հրավիրված չէ ՀՀՇ համագումարին

Այսօր Կոնգրես հյուրանոցում կայանալու է վերածնված ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարը: Վերածնված ՀՀՇ կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանի խոսքով՝ համագումարին հրավիրված են իրենց համախոհները, իսկ կուսակցություններից՝ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները՝«Ժառանգությունը», «Հանրապետությունը», «Պահպանողական», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն:

ՀՀՇ «իրավահաջորդ» ՀԱԿԿ-ը հրավիրված չէ: «ՀԱԿ» խմբակցության անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին հրավեր ուղարկվել է, բայց ՀԱԿ-ին՝ ոչ»,- «Ժամանակի» թղթակցին ասել է Ալիկ Արզումանյանը:

Հարցին՝ իշխանական թևից որևէ կուսակցություն հրավիրված չէ՞, պատասխանել է. «Մենք իշխանության հետ ի՞նչ գործ ունենք»: 

ՀԱԿԿ-ը հրավիրված չէ ՀՀՇ համագումարին