.jpg)
Ամերիկացին գարեջուրը փրկելու համար վերադարձել է այրվող տուն
ԱՄՆ-ի Կոլամբուս քաղաքի տներից մեկում էլեկտրական տաքացուցչի խափանման հետևանքով հրդեհ է բռնկվել:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման պահին տանը եղել է ընտանիքի 8 անդամ, այդ թվում՝ 2 երեխա:
Զգալով ծխի հոտը, ընտանիքը շտապել է դուրս փախչել տնից, իսկ տան անդամներից մեկը, ով հարբերցող է, վերադարձել է արյվող բնակարան` իր գարեջրի շիշը փրկելու համար:
Ուոլթեր Սերպիտը հայտարարել է, որ ցանկացել է փրկել իր գարեջուրը և հազիվ է խուսափել այրվելուց:
Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը և փրկել հարբեցողին: