Բեկենբաուեր. «Ընկերներ, ես պատրաստ եմ ցնցել Ձեզ»
28/10/2013 18:15

Բեկենբաուեր. «Ընկերներ, ես պատրաստ եմ ցնցել Ձեզ»

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը, ով ներկայումս Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահն է, տարօրինակ բովանդակությամբ տեսադիմում է ձայնագրել: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Ողջույն տիկնայք և պարոնայք: Թույլ տվեք իմանալ, հավատո՞ւմ եք արդյոք այլմոլորակայինների գոյությանը: Ընկերներ, ես պատրաստ եմ ցնցել Ձեզ: Այդ հարցի պատասխանն է` այո:

Նախորդ գիշերն ինձ այցի են եկել այլմոլորակայինները: Նրանք ցանկանում են մեր մոլորակի դեմ ֆուտբոլ խաղալ: Բայց եթե մենք պարտվենք, նրանք կոչնչացնեն Երկիրը: Հիմա գլխավորը թիմ հավաքելն է: Միայն ֆուտբոլը կփրկի մոլորակը: Ես Ձեզ կտեղեկացնեմ իրադարձությունների հետագա ընթացքին»,- հայտարարել է 68-ամյա Բեկենբաուերը:

Հավելենք, որ «Կայզեր Ֆրանցն» այս թեմայի շուրջ նոր տեղեկություններ կհաղորդի նոյեմբերի 1-ին:
 

Բեկենբաուեր. «Ընկերներ, ես պատրաստ եմ ցնցել Ձեզ»