Վրաստանի նոր նախագահի երդմնակալությունը կկայանա նոյեմբերի 17-ին
28/10/2013 20:50

Վրաստանի նոր նախագահի երդմնակալությունը կկայանա նոյեմբերի 17-ին

Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի ԿԸՀ-ն այս պահին հաշվել է քվեաթերթիկների 91 %-ը:

Ընտրություններում 62.09 %-ով առաջատարը «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին է:

Երկրորդ տեղում է նախկին իշխող կուսակցության թեկնածու Դավիդ Բաքրաձեն է` 21.90 %:
 

Վրաստանի նոր նախագահի երդմնակալությունը կկայանա նոյեմբերի 17-ին