.jpg)
Հունաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊՆ վարչական համալիրում նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո նախատեսվում է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի և Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին կհաջորդի հայկական և հունական պատվիրակությունների կազմով հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին, կացելեն նաև Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և Մատենադարան: