«Կարան դրանց չտան». Սարոյանը՝ պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին
28/10/2013 18:01

«Կարան դրանց չտան». Սարոյանը՝ պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին

Այսօր Ազգային ժողովում պաշտպանության ոլորտի վերաբերյալ բյուջետային քննարկումներին մասնակցելուց հետո, գեներել-պատգամավոր Սեյրան Սարոյանը պատասխանելով լրագրողների` զինծառայողների և ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ հարցերին, նշեց․ «Թող ստանան, ի՞նչ ա եղել, մեր բանակն ա, մեր ոստիկանությունն ա, սաղ գիշեր-ցերեկ չարչարվող տղերք են, դրանց էլ թող տան, ի՞նչ ա եղել»։

Հարցին, թե ճի՞շտ եք համարում նախարարների և պատգամավորների աշխատավարձերը բարձրացնելը, Ս. Սարոյանը պատասխանեց․ «Կարան դրանց չտան, այ մարդ»։

Հարցին, թե դուք պատրա՞ստ եք հրաժարվել Ձեր աշխատավարձից, գեներալն ասաց․«Հարյուր տոկոս, հարյուր տոկոս», իսկ մյուսները կհրաժարվե՞ն, նշեց․ «Ես իմ տեղ կարամ պատասխանեմ, դու կարա՞ս քո տղու, ախպոր տեղ պատասխան տաս»։
 
Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում դրական գնահատեց զինվորականների աշխատավարձերի բարձրացման փաստը, իսկ թե բավարա՞ր է այդ բարձրացումը` պատասխանեց․ «Այս կյանքում բավարարություն չկա»։

Ճի՞շտ համարում եք, որ պետական ծառայողների աշխատավարձերը կրկնակի բարձրացվում են երկրում առկա աղքատության ֆոնին, Մ. Գրիգորյանը պատասխանեց․ «Չպիտի առանձանցնել ինձ ու քեզ, բոլորս միասին ժողովորդ ենք, խոսում ենք Ազգային ժողովից ու Կառավարությունից, բայց այն շարքային զինվորն էլ, որ գնում է սահման պաշտպանի, նրան էլ, բոլորինն էլ բարձրացնում են»:

Գեներալը դեռ չէր կողմնորոշվել, թե ինչպես է քվերակելու, սակայն նշեց, որ կլինի քաղաքական որոշում:
 

«Կարան դրանց չտան». Սարոյանը՝ պատգամավորների աշխատավարձի բարձրացման մասին