«ԱՊԱ». Ադրբեջանցի զինծառայող է սպանվել
28/10/2013 11:46

«ԱՊԱ». Ադրբեջանցի զինծառայող է սպանվել

«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները: Տարածվածը, ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է»,- մեկնաբանելով «ԱՊԱ» լրատվական կայքի կողմից տարածված լուրը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:

Նշենք, որ ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Մարտակերտի շրջանի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի արդյունքում, հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է սպանվել: 

«ԱՊԱ». Ադրբեջանցի զինծառայող է սպանվել