Վարչապետ. Նպաստները հաճախ ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ
28/10/2013 13:33

Վարչապետ. Նպաստները հաճախ ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ

Նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ունենք խիստ անարդյունավետ համակարգ, քանի որ այդ համակարգի միջոցով հատկացվող գումարների միայն վեց տոկոսն էր հասնում շահառուներին: ԱԺ-ում, խոսելով գործազուրկներին 18 հազար դրամ նպաստից զրկելու վերաբերյալ, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Սա մեր երկրի համար արդյունավետ չէ»,- ասաց վարչապետը:

Շարունակելով խոսքը` Տ. Սարգսյանը նշեց, որ իրենք առաջարկում են ֆինանսական միջոցներն ուղղել ակտիվ սոցքաղաքականության ծրագրի ներքո նոր աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ ծառայությունների ապահովմանը և սոցիալապես խոցելի խավերին:

«Կրճատված 18 հազար նպաստները հաճախ ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ»,- եզրափակեց խոսքը վարչապետը:

Նախորդող  հրապարակում` «32000 մարդ աղքատության շեմից դուրս կգա թոշակների բարձրացման արդյունքում»

Վարչապետ. Նպաստները հաճախ ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ