Մեկ օրում 8 ավտովթար է արձանագրվել. 10 մարդ տուժել է
29/10/2013 19:25

Մեկ օրում 8 ավտովթար է արձանագրվել. 10 մարդ տուժել է

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, իսկ խարդախության` 6, ապօրինի ծառահատման, խուլիգանության, մաքսանենգության և կողոպուտի 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի ծառահատման, խուլիգանության և գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկ օրում 8 ավտովթար է արձանագրվել. 10 մարդ տուժել է