Նախարարությունն աջակցում է վթարի ենթարկված շտապօգնության բժշկին
29/10/2013 18:40

Նախարարությունն աջակցում է վթարի ենթարկված շտապօգնության բժշկին

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ այսօր այցելել է կայանի բժիշկ Արմեն Մկրտչյանին, ով ապրիլի 19-ին հերթապահության ժամանակ կանչի մեկնելիս վթարի էր ենթարկվել։

Փոխնախարարը փոխանցել է նախարար Դումանյանի պատրաստակամությունը վթարից տուժված բժշկի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ անհրաժեշտ մասնագիտական օգնություն կազմակերպելու հարցում։

Վահան Պողոսյանը մանրամասն ծանոթացել է Արմեն Մկրտչյանի առողջական խնդիրներին։ Որոշվել է կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կոնսիլիում` նրա առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա գործողությունները հստակեցնելու նպատակով։ Արդյունքները կքննարկվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի ճանաչված մասնագետների հետ։

Թագուհի Ստեփանյանը փոխանցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը բժշկի սոցիալ-կենցաղային խնդիրներին լուծումներ գտնելու գործում։

Նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն նաև վթարի ենթարկված հերթապահ խմբի բուժքրոջն ու վարորդին։

Նախորդող հրապարկումներ` Շտապօգնության բժիշկն օգնության կարիք ունի

Նախարարությունն աջակցում է վթարի ենթարկված շտապօգնության բժշկին