ԵՄ-ն երկարացրեց Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով
29/10/2013 21:17

ԵՄ-ն երկարացրեց Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով

Այսօր ԵՄ Խորհուրդը երկարաձգեց Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջողները` մինչև 2014թ․-ի հոկտեմբերի 31-ը։ Պատժամիջոցները երկարաձգվեցին, քանի որ ոչ բոլոր քաղբանտարկյալներն են ազատ արձակվել, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները Բելառուսում չեն բարելավվել։

ԵՄ-ն շարունակում է Բելառուսի նկատմամբ քննադատական քաղաքականությունը՝  նպատակ ունենալով հասնել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական սկզբունքների հաստատմանը։

Տարեկան վերանայման արդյունքում` թարմացվել է այն մարդկանց ցանկը, ովքեր իրավունք չունեն ճամփորդել ԵՄ-ում, և նրանց, որոնց հաշիվները սառեցվել են ԵՄ-ում։ Այսպես 232 հոգու նկատմամբ դեռևս կիրառվում է ԵՄ պատժամիջոցները։

Իրավական ակտերն ընդունվել են գրավոր ընթացակարգերով և ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հոկտեմբերի 30-ին հրապարակվելուց հետո։
 

ԵՄ-ն երկարացրեց Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով