Աշխատանքից ազատվել է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը
29/10/2013 16:09

Աշխատանքից ազատվել է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը

Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության տնտեսական և սեփականության գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը: Այդ մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ այսօր ազատման դիմում է գրել նաև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նախորդող հրապարակում` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն ազատման դիմում է գրել

Աշխատանքից ազատվել է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը