«Երևան մոլի» բացումը մի քանի ամսով հետաձգվում է
29/10/2013 09:38

«Երևան մոլի» բացումը մի քանի ամսով հետաձգվում է

«Երևան մոլի» բացման ժամկետը հետաձգվում է մինչև փետրվար ամիս: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել են առևտրի և ժամանցի կառուցվող կենտրոնի անվտանգության աշխատակիցները:

«Երևան մոլի» բացումը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախատեսված էր կատարել հոկտեմբերի մեջ: Անգամ սեպտեմբերի սկզբին սեփականատերերը հաշվարկներ ունեին, որ կարող են մեկուկես ամսում առևտրի մեկնարկը տալ: Դրա համար անհրաժեշտ Էր ընդամենը նորակառույց շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել: Իսկ դրա հետնամասում կառուցվող նոր շենքը, որտեղ տեղ է հատկացված ֆրանսիական «Կարֆուր» մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը, նախատեսվում էր շահագործել ավելի ուշ: 

«Երևան մոլի» բացումը մի քանի ամսով հետաձգվում է