.jpg)
Նադալ. «Ֆեդերերի տաղանդը թույլ է տալիս մշտապես մնալ ֆավորիտների թվում»
Աշխարհի թիվ 1 ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը, խոսելով շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի մասին, հայտարարել է, որ «Մեծ սաղավարտի» 17-ակի չեմպիոնը նախկինի պես շատ ուժեղ է: Այս մասին տեղեկացնում է tennis.com-ը:
«Ես վստահ եմ, Ֆեդերերն ավելի լավ հանդես կգա, քան այս տարի: Այս հարցում որևէ կասկած չունեմ: Բնատուր տաղանդը Ռոջերին թույլ է տալիս մշտապես մնալ ֆավորիտների թվում և պայքարել խոշոր մրցաշարերում:
Ֆեդերերը նախկինի պես հզոր է, և դեռ կարող է համաշխարհային դասակարգման աղյուսակում վերադարձնել առաջին տեղը, թեև դա նրա գլխավոր նպատակը չէ, քանզի շվեյցարացին արդեն իսկ երկար ժամանակ զբաղեցրել է այդ տեղը:
Կարծում եմ, Ֆեդերերն Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի գլխավոր թեկնածուներից մեկն է»,- նշել է Նադալը: