Ռամոսը շարք է վերադարձել
29/10/2013 20:39

Ռամոսը շարք է վերադարձել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը լիովին ապաքինվել է և արդեն մարզվում է ընդհանուր խմբում:

Ինչպես տեղեկացնում է «Football Espana»-ն, պաշտպանը հավասարապես մարզվել է մյուս ֆուտբոլիստների հետ և, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Սևիլիայի» հետ կայանալիք հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Ռամոսը բաց էր թողել թիմի երեկ կայացած մարզումը` ազդրի հետ ունեցած խնդիրների պատճառով: Նա աշխատել էր միայն մարզասրահում:
 

Ռամոսը շարք է վերադարձել