.jpg)
«ՌեԱնիմանիան» շարունակվում է. Այսօր դեսպանությունների հետ հանդիպման օր էր
«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների ներկայացուցիչների և տվյալ երկրները ներկայացնող անիմատորների հետ:
Կարևորելով և գնահատելով փառատոնի դերն ու նշանակությունը` արդեն 5-րդ տարին է այս երկրների ներկայացուցիչները ժամանում են Հայաստան` մասնակցելու «ՌեԱնիմանիա» փառատոնին:
Նախորդ օրը տեղի էր ունեցել «Let’s Talk Animation 2013» ֆորումը, որն այս տարի անցկացվում է անիմացիայի միջազգային օրվան նվիրված: Այն հրաշալի հնարավորություն է Հայաստանի և Էստոնիայի միջև անիմացիոն ոլորտում համագործակցելու համար: «Մարանի»-ի շրջանակներում արդեն երկրորդ անգամ է, որ անցկացվում է «Let’s Talk Animation» ֆորում, որին աջակցում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը:
Նշենք, որ միջազգային անիմացիոն «ՌեԱնիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնում է իր հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի 75-ամյակի հետ:
Այս տարին «ՌեԱնիմանիա» փառատոնի համար բացառիկ է նաև նրանով, որ այն ընդլայնում է իր աշխարհագրությունը: Նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ:
Նախորդող հրապարակումներ` «ՌեԱնիմանիան» այս տարի մի շարք նորություններ ունի. Մեկնարկը՝ վաղը