ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն ազատման դիմում է գրել
29/10/2013 11:55

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն ազատման դիմում է գրել

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից այսօր ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ս. Տռուզյանը` նշելով, որ պաշտոնական հրաման դեռևս չկա:

Նրա խոսքով` ինքը ունի աշխատանքի այլ հրավերներ, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ աշխատանքի է անցնելու առաջիկայում:

Հարցին` իսկ ճի՞շտ է, որ նա աշխատանքի հրավեր է ստացել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեում, նա հայտնեց, որ այդ մասին կհայտնի ազատման հրամանը լինելուց հետո:

Նշենք, որ մինչև հոկտեմբերի 25-ը Ս. Տռուզյանը գտնվում էր արձակուրդում: Ս. Տռուզյանը 2006 թ. գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն էր, իսկ 2012 .-ից` խորհրդականը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն ազատման դիմում է գրել